«Տաշիր գրուպ»-ը 100 դրամով բարձրացրել է ավտոկայանատեղի վճարը (լուսանկար)


«Տաշիր գրուպ»-ը 100 դրամով բարձրացրել է ավտոկայանատեղի վճարը (լուսանկար)
Հունիս 11 20:46 2019

Հյուսիսային պողոտայի ստորգետնյա ավտոկայանատեղիում մեքենաների կայանման գները բարձրացել են։ Հունիսի 1-ից սկսած ավտոկանգառում մեկ ժամ մեքենան կայանելու համար վարորդները վճարում են 300 դրամ, նախկին՝ 200-ի փոխարեն։ Գնային բարձրացման մասին որեւէ հայտարարություն չի եղել, վարորդերը գնային փոփոխության մասին իրազեկվում են միայն վճարում կատարելու պահին։ Վճարում ընդունող հսկիչ գանձապահի մոտ է միայն փակցված հայտարարություն, համաձայն, որի հունիսի մեկից սկսած վարորդները վճարելու են 100 դրամ ավել։

Նշենք, որ Հյուսիսային պողոտայի ստորգետնյա ավտոկայանատեղին չնայած քաղաքապատկան տարածք է, սակայն այն հավատարմագրային կառավարման է հանձնվել «Տաշիր գրուպ» ընկերությանը։

Սա նշանակում է, որ քաղաքացիների հաշվին հարստացողները Սամվել եւ Կարեն Կարապետյաններն են։

Հսկայական կարողությունների տեր Կարապետյանները փաստորեն հերթական անգամ փորձում են իրենց կարողությունը ավելացնել այս անգամ քաղաքացիների գրպանը մտնելով։

Irakanum.am