Շվեդիայի թագավորն ընդունել է Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը


Շվեդիայի թագավորն ընդունել է Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությանը
Հունիս 11 20:22 2019

Պաշտոնական այցով Շվեդիայի Թագավորությունում է գտնվում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակում հունիսի 11-ին խորհրդարանի պատվիրակությունը հանդիպել է Շվեդիայի թագավոր Նորին Մեծություն Կարլ XVI Գուստավի հետ:

Ինչպես   տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը հետեւել է 30 րոպե տևողությամբ առանձնազրույց: