Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել՝ դատապարտելով Էրդողանի կողմից Ցեղասպանության զոհերի պիտակավորումը


Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը բանաձև է ընդունել՝ դատապարտելով Էրդողանի կողմից Ցեղասպանության զոհերի պիտակավորումը
Հունիս 11 20:10 2019

Նիդեռլանդների Ներկայացուցիչների պալատը քիչ առաջ գրեթե միաձայն բանաձև է ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի նախագահի կողմից ս.թ. ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության զոհերի պիտակավորումը՝ միաժամանակ պարտավորեցնելով կառավարությանը այդ դիրքորոշման մասին տեղեկացնել Թուրքիայի իշխանություններին։

Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

«Ուրախությամբ տեղեկացա, որ Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատը քիչ առաջ գրեթե միաձայն բանաձև է ընդունել՝ դատապարտելով Թուրքիայի նախագահի կողմից ս.թ. ապրլի 24-ի Հայոց ցեղասպապանության զոհերի պիտակավորումը՝ միաժամանակ պարտավորեցնելով կառավարությանը այդ դիրքորոշման մասին տեղեկացնել Թուրքիայի իշխանություններին։ Հատուկ շնորհակալություն բանաձևը նախաձեռնած քաղաքական տարբեր ուժեր ներկայացնող պատգամավորներին և «Աբովյան» միության անդամներ Ինգե Դրոստին և Մաթո Հախվերդյանին՝ եռանդուն և արգասաբեր ջանքերի համար։»,-գրել է նա։



loading...