Կալանավայրում խուզարկել են «Զապի» քրոջորդուն և «Վրացի Մերաբին». մանրամասներ


Կալանավայրում խուզարկել են «Զապի» քրոջորդուն և «Վրացի Մերաբին». մանրամասներ
Հունիս 11 19:10 2019

NEWS.am–ի տեղեկություններով՝ օրեր առաջ խուզարկություններ են կատարվել «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ–ում։ Խուզարկության թիրախում հայտնվել են հիշյալ կալանավայրում պահվող երկու «օրենքով գողեր»՝ «Վրացի Մերաբ» մականունով հայտնի Մերաբ Քալաշովը և քրեական հեղինակություն «Զապի»՝ Անդրանիկ Սողոյանի քրոջորդին՝ Արտյոմ Ղազարյանը։

Մեր տեղեկություններով՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության աշխատակիցները Արտյոմ Ղազարյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերել են ենթադրաբար թմրամիջոց հանդիսացող դեղահաբեր եւ նյութ։

Նշենք, որ նախկինում «օրենքով գողերին» պահում էին տարբեր ՔԿՀ-ներում, սակայն վերջին ժամանակներս նրանց կենտրոնացրել են «Երևան–Կենտրոն» ՔԿՀ–ում՝ հանրության շրջանում առավել հայտնի որպես ԱԱԾ-ի «պադվալ»։

Ի դեպ՝ ներկայումս ՀՀ–ում կա 14 «օրենքով գող», որոնցից կալանքի տակ են միայն երկուսը։



loading...