Խաչատրյանն ու Կարապետյանը կկալանավորեն


Խաչատրյանն ու Կարապետյանը կկալանավորեն
Հունիս 11 17:44 2019

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել: Այս մասին երեկ գրել էր hetq.am-ը հղում անելով ՀՔԾ իր աղբյուրներին

Նշենք, որ Irakanum.am-ը մի քանի օր առաջ էր հղում անելով իր աղբյուրներին գրել, որ  ՀՔԾ-ում Գագիկ Խաչատրյանի՝ հնարավոր ապօրինությունների փաստով   հարուցվել է քրեական գործ, որի մասին երկուստեք ձեռք է բերվել պայմանավորվածություն չհանրայնացնելու վերաբերյալ։ Մեր աղբյուրները փոխանցել էին, որ քրեական գործը վերաբերում է Խաչատրյանի հարյուրավոր միլիոնների հասնող կարողությանը, որի ծագումը կասկածահարույց է։

Քրեական գործի նախաքննության ընթացքում, աղբյուրի փոխանցմամբ, պետությանը պատճառված էական վնասի փոխհատուցման բեռն իր վրա է վերցրել Գագիկ Խաչատրյանը, այդ թվում՝ Սերգո Կարապետյանի համար վճարվելիք գումարների պարտավորությունը: Պետությանը պատճառված վնասը գնահատվում է մոտ 1 միլիարդ դրամ, որի մեծ մասն արդեն վերականգնվել է: Սակայն ինֆորմացիայի արտահոսք է տեղի ունեցել, ինչի հետեւանքով էլ որոշում է կայացվել քրեական գործ հարուցել։

Մեր աղբյուրները հայտնում են, որ առաջիկայում երկու պաշտոնյաներն էլ կձերբակալվեն։

Իսկ, թե ինչու է ՀՔԾ-ն գաղտնի պահում տեղի ունեցող գործընթացը թերեւս հասկանալի է։ Կողմերի միջեւ ձեռք էր բերվել պայմանավորվածություն։