Ժամանակավորապես կդադարեցվի Կապան քաղաքի Կավարտ թաղամասի գազամատակարարումը


Ժամանակավորապես կդադարեցվի Կապան քաղաքի Կավարտ թաղամասի գազամատակարարումը
Հունիս 11 18:46 2019

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. հունիսի 12-ին ժամը 9.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Կավարտ թաղամասի գազամատակարարումը:                                                         

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում  ենք պահպանել անվտանգության կանոնները:

Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է «Գազպրոմ Արմենիա» ընկերության տարածած  հաղորդագրության մեջ: