Հայաստանի պետական ջազ նվագախումբը Երևանում հանդես է գալու վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ

Հայաստանի պետական ջազ նվագախումբը Երևանում հանդես է գալու վոկալիստ և շեփորահար Ռոնալդ Բեյքերի հետ
Հունիս 11 16:53 2019

Ամերիկացի հանրահայտ երաժիշտ Ռոնալդ Բեյքերը Հայաստանի պետական ջազ նվագախմբի նվագակցությամբ (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունց) Երևանում կատարելու է դասական և ժամանակակից ջազային ստեղծագործություններ:

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` համերգային ծրագիրն անցկացվելու է հուլիսի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

 

Ռոնալդ Բեյքերը ծնվել է Բալթիմորում 1968 թվականին: Շեփոր նվագել սովորել է Բալթիմորի արվեստի դպրոցում, այնուհետև բակալավրի աստիճան է ստացել Օբերլինի կոնսերվատորիայում: Կարճ ժամանակում դարձել է պահանջված շեփորահար և վոկալիստ: Բեյքերը հանդես է գալիս լավագույն ջազ փառատոներին այնպիսի արտիստների հետ, ինչպիսիք են Լու Դոնալդսոնը, Կյորտիս Ֆուլերտը, Ջեսի Դևիսը, Անտոնիո Հարթը և այլք: Ավելի քան 22 տարի շրջագայում է սեփական քառյակի հետ: 13 տարուց ավելի ծավալում է մանկավարժական գործունեություն: Հուլիսի 11-ի համերգը կլինի Հայաստանի պետական ջազ նվագախմբի և Ռոնալդ Բեյքերի առաջին համագործակցությունը: Թե՛ նվագախումբը և թե՛ արտիստն անհամբերությամբ են սպասում առաջիկա համերգին, և վստահեցնում են, որ այն իսկապես կհետաքրքրի հայ ունկնդրին:

 

loading...