«Օրենքով գողը» փորձել է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ արգելված իրեր անցկացնել


«Օրենքով գողը» փորձել է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ արգելված իրեր անցկացնել
Հունիս 11 16:08 2019

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ ընդունման ժամանակ, հունիսի 7-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում կանխվել է կալանքի տակ գտնվող, քրեածին միջավայրում «օրենքով գող» ճանաչված անձի կողմից «5771 M» գրառմամբ 29 դեղահաբի, կոտրտված 6 այլ դեղահաբի եւ 0,5 գրամ քաշով բաց շագանակագույն, յուրահատուկ հոտով քսուքի ներթափանցումը ՔԿՀ: 

Հատկանշական է, որ ենթադրաբար թմրամիջոց հանդիսացող դեղահաբերը եւ նյութը հայտնաբերվել են վերոհիշյալ անձի անձնական խուզարկությամբ:

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: