Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ Նորին Սրբազնություն Պավելն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր


Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ Նորին Սրբազնություն Պավելն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հունիս 11 16:00 2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Հայաստան ժամանած Համայն Բելառուսի Պատրիարքական Էկզարխ, Մինսկի և Զասլավի միտրոպոլիտ Նորին Սրբազնություն Պավելը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանի, Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանի ուղեկցությամբ հունիսի 11-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եղել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում։