Արմեն Սարգսյանը 3Sixty Strategic Advisors ընկերության տնօրենի հետ քննարկել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հեռանկարները


Արմեն Սարգսյանը 3Sixty Strategic Advisors ընկերության տնօրենի հետ քննարկել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հեռանկարները
Հունիս 11 14:11 2019

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Լոնդոնում գործող 3Sixty Strategic Advisors ընկերության տնօրեն Ալի Բորհանիի հետ, ով Հայաստան էր ժամանել «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին մասնակցելու նպատակով:

Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից, Ալի Բորհանին նշել է, որ չափազանց տպավորված է մեր երկրի հյուրընկալությամբ ու գեղեցկությամբ:

 
 
Реклама 07

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի զբոսաշրջային ոլորտի զարգացման հեռանկարներին: Ալի Բորհանին ընդգծել է, որ Հայաստանը զբոսաշրջային մեծ ներուժ ունի, որը պետք է ճիշտ գնահատել ու ճիշտ ուղղությամբ զարգացնել:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև առաջին անգամ Հայաստանում կազմակերպված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին: 3Sixty Strategic Advisors ընկերության տնօրենն ասել է, որ տպավորված է գագաթնաժողովի կազմակերպման բարձր մակարդակով և հույս ունի Հայաստանում կրկին մասնակցել ֆրանսիական համաժողովի աշխատանքներին: