Դանիայի խորհրդարանի խոսնակը հրաժարական Է տվել


Դանիայի խորհրդարանի խոսնակը հրաժարական Է տվել
Հունիս 11 13:50 2019

 Դանիայի խորհրդարանի խոսնակ Պիա Կյորսգորը թողնում Է պաշտոնը հունիսի 5-ի ընտրություններում իր կուսակցության եւ աջ կենպրոնամետ դաշինքի պարտությունից հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է Facebook-ի իր Էջում:

 

«Խորհրդարանական ընտրություններից հետո մի քանի մարդ ինձ հարցրեցին՝ կլինեմ ես արդյոք Ֆոլկետինգի նախագահը: Չեմ լինի: Իշխանությունը փոխվել Է»,-նշել Է Կյորսգորը: Քաղաքական գործիչը վերընտրվել Է վերջին ընտրություններում եւ կշարունակի աշխատել Դանիայի ժողովրդական կուսակցության խորհրդարանական խմբի կազմում, որի մանդատների թիվը 37-ից նվազել Է մինչեւ 16: Կյորսգորի պաշտոնաթողությունն սպասելի Էր. Ֆոլկետինգի նոր խոսնակ կդառնա առավել մեծ թվով ձայներ ստացած կուսակցություններից մեկի ներկայացուցիչը: Հունիսի 5-ի ընտրություններում ձախ կուսակցություններն ստացել են 91 մանդատ, իսկ աջ կենտրոնամետները՝ 75: Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն առաջին տեղն Է գրավել ձայների 25,9 տոկոս արդյունքով: Երկրորդ տեղում Լիբերալ կուսակցությունն Է՝ 23,4 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: