Հետախուզվող 59-ամյա Աղավնին օդանավակայանից ներկայացավ ոստիկանություն


Հետախուզվող 59-ամյա Աղավնին օդանավակայանից ներկայացավ ոստիկանություն
Հունիս 11 13:30 2019

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների եւ բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 10-ին, ժամը 14.30-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ոստիկանության Կենտրոնական բաժին է ներկայացել է 59-ամյա Աղավնի Դ.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա մայիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) 1-ին մասի 2-րդ կետի մեղադրանքով:

Ծեծ ու կողոպուտ. ոստիկանները Երեւանում գտել են Հնդկաստանի հետախուզվող 33-ամյա քաղաքացուն

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 10-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային...

«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 10-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երեւանի Ազատության պողոտայի եւ Մամիկոնյանց փողոցի խաչմերուկից բերման է ենթարկվել Հնդկաստանի Հանրապետության 33-ամյա քաղաքացի Ռամնիկ Ս.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ նա ապրիլի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) եւ 176 հոդվածի (կողոպուտը) 2-րդ մասի, 1-ին եւ 4-րդ կետերի մեղադրանքով: