Վահագն Աթաբեկյանը մասնակցել է հայ խաղաղապահներին շքանշանների հանձնման արարողությանը


Վահագն Աթաբեկյանը մասնակցել է հայ խաղաղապահներին շքանշանների հանձնման արարողությանը
Հունիս 11 13:18 2019

Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հունիսի 10-ին մասնակցեց ՅՈՒՆԻՖԻԼ-ում ՀՀ զորախմբի հերթափոխի դրոշի պաշտոնական հանձնման, ինչպես նաև՝ հայ խաղաղապահներին շքանշանների հանձնման արարողությանը: 
 
Ինչպես  հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ՀՀ դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց հայ խաղաղապահներին պատասխանատու առաքելության իրականացման գործում և հաջողություն մաղթեց նոր զորախմբի անձնակազմին գալիք ծառայության ընթացքում:
 
Լիբանանում միջազգային խաղաղապահ ուժերի կենտրոնակայան կատարած այցի ընթացքում ՀՀ դեսպանը նաև առանձնազրույց ունեցավ բրիգադի գեներալ Բրունո Պիշյոտայի (Bruno Pisciotta) հետ, որը շատ բարձր գնահատեց հայ խաղաղապահների իրականացրած ծառայությունը: Երկուստեք կարևորվեց առաքելությունում ՀՀ նոր զորախմբում առաջին անգամ երկու կին զինվորների մասնակցությունը:



loading...