Կենսաթոշակառուների թիվը Հայաստանում 3000-ով ավելացել է

Կենսաթոշակառուների թիվը Հայաստանում 3000-ով ավելացել է
Հունիս 11 13:07 2019

 Հայաստանում կենսաթոշակառուների թիվը նախորդ տարի ավելացել է 3000-ով: Այդ թվում աճել է տարիքային կենսաթոշակ ստացողների թիվը, նվազել հաշմանդամության կենսաթոշակառուներինը:Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը ներկայացնելիս ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը:

«Սոցիալական պաշտպանության ոլորտում ամենախոշորը Աշխատանքային կենսաթոշակներ ծրագիրն է: Կենսաթոշակների մասով ծախսը կազմել է ավելի քան 218 մլրդ դրամ: 2018-ին արձանագրվել է կենսաթոշակառուների թվաքանակի աճ, որը վերջին տարիներին կրում է շարունակական բնույթ, փոխկապակցված է ժողովրդագրական իրավիճակի միտումների հետ: 2018-ին նրանց քանակն աճել է շուրջ 3000-ով, ավելացել է տարիքային կենսաթոշակառուների քանակը,դրան զուգահեռ նվազել է հաշմանդամության կենսաթոշակառուների քանակը»,-ասաց փոխնախարարը:
Աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի ընդհանուր ծախսերը 2018-ին կազմել են 416 մլրդ դրամ, սակայն նախարարության միջոցով իրականացված փաստացի ծախսը կազմել է շուրջ 351 մլրդ դրամ: Դրանից համակարգի պահպանման ծախսերը կազմել են 4.1 մլրդ դրամ, իսկ 347 մլրդ դրամը ծախսվել է նախարարության միջոցով իրականացվող ծրագրերի համար:

loading...