Զուրաբիշվիլին կոչ Է արել արեւմտյան երկրներին՝ ՌԴ-ի հետ բանակցություններում արծարծել Վրաստանի հարցը


Զուրաբիշվիլին կոչ Է արել արեւմտյան երկրներին՝ ՌԴ-ի հետ բանակցություններում արծարծել Վրաստանի հարցը
Հունիս 11 12:56 2019

Վրաստանը հաջողությամբ կավարտի ՆԱՏՕ-ին եւ ԵՄ-ին անդամակցելու իր ճանապարհը, չնայած այն բանին, որ դաշինքին անդամակցելու կոնկրետ ծրագիր չկա: Այդ մասին հունիսի 11-ին հայտարարել Է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին AP գործակալությանը տված հարցազրույցում: 
«Ես ՆԱՏՕ-ին անդամակցելու գործողությունների ծրագիր չունեմ, սակայն, ըստ իս, պարզ Է, որ Վրաստանը հաջողությամբ կավարտի ՆԱՏՕ-ին, ինչպես նաեւ ԵՄ-ին անդամակցելու իր ճանապարհը՝ փոքր-ինչ այլ կերպ, բայց զուգահեռ ռեժիմով»,-ասել Է Զուրաբիշվիլին: Նա նաեւ կոչ Է արել արեւմտյան երկրների ղեկավարներին՝ ՌԴ-ի ներկայացուցիչների հետ բանակցություններում արծարծել Վրաստանի հարցը: 
Վրաստանը փորձում Է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ եւ Եվրամիությանը մերձենալ 1990-ական թվականներից: 2008 թվականին ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովում հայտարարվել Է, որ Վրաստանն ու Ուկրաինան անպայմանորեն կդառնան դաշինքի անդամներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը