Կարևոր հայտարարություն՝ «Շանսի-Նաիրիտ» ձեռնարկության թեմայով


Կարևոր հայտարարություն՝ «Շանսի-Նաիրիտ» ձեռնարկության թեմայով
Հունիս 11 12:35 2019

Չինաստանի Շանսի նահանգի Դատոնգ քաղաքում տեղի է ունեցել «Շանսի֊Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության խորհրդի արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք օրակարգային հարցեր, և կայացվել են կարևոր որոշումներ, հայտնում է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը։

 

 

«Մասնավորապես՝

 

• Հաստատվել է խորհրդի կազմում հայկական կողմի նոր անդամների նշանակումը։

 

• Ընկերության կանոնադրության մեջ կատարվել են փոփոխություններ, որոնք կնպաստեն գործարանի հետագա կառավարման արդյունավետության բարձրացմանը:

 

• Չինական կողմը ընդունել է հայկական կողմի առաջարկը՝ ձեռնարկության երկկողմ պայմանագրի երկարաձգման վերաբերյալ: Երկարաձգման ժամկետի շուրջ տեղի են ունենալու բանակցություններ: Պայմանագիրը երկարաձգելու որոշումը կկայացվի աշնանը կայանալիք տարեկան խորհրդի նիստի ընթացքում։

 

• Հաստատվել է նոր հաստիքացուցակը, ըստ որի՝ հայկական կողմը ձեռնարկությունում այսուհետ կունենա երկու փոխտնօրեն, գլխավոր ինժեներ և գլխավոր հաշվապահի տեղակալ։

 

• Որոշվել է ձեռք բերել ձեռնարկության հարևանությամբ գտնվող ջերմաէլեկտրակայանը և այն ընդգրկել ձեռնարկության կազմում, որը ներկայումս կազմում է արտադրական ցիկլի բաղկացուցիչ մաս: Նշված գործարքը հնարավորություն կստեղծի նվազեցնել ձեռնարկության արտադրանքի ինքնարժեքը և բարձրացնել արդյունավետությունը։ Առաջին երեք տարին լինելու է grace period, այսինքն՝ վճարում չի արվելու։ Մարումները սկսելու են իրականացվել 3 տարի հետո, և իրականացվելու են երեք տարվա ընթացքում։

 

• Համաձայնություն է ձեռք բերվել առ այն, որ ջերմաէլեկտրակայանի գնի գնահատմանը և աուդիտի իրականացմանը կմասնակցի նաև հայկական կողմը ներկայացնող մասնագետ, որն այդ ընթացքում կլինի Չինաստանում և տեղում կհետևի գործընթացին։ Մասնագետի գործուղման, աշխատանքի և կեցության հետ կապված ծախսերը հոգալու է չինական կողմը»,-գրել է Սիսեռյանը։



loading...