Մախաչկալայում պայթյուն Է տեղի ունեցել լցանավի վրա, կան զոհեր


Մախաչկալայում պայթյուն Է տեղի ունեցել լցանավի վրա, կան զոհեր
Հունիս 11 11:48 2019

Երկու մարդ Է զոհվել, եւս մեկի որոնումները շարունակվում են Մախաչկալայի նավահանգստում լցանավի վրա տեղի ունեցած պայթյունից հետո: ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսմորռեչֆլոտի» մամուլի ծառայությունում:

«Երկու մարդ զոհվել Է, մարմինները գտնվել են, երկուսը հիվանդանոցում են, մեկն առայժմ անհայտ կորած Է»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Ընդհանուր առմամբ լցանավում եղել Է 12 մարդ: «Ռոսմորռեչֆլոտ»-ում հավելել են, որ պատահարի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, այրվում Է լցանավի բնակելի մասը: «Հրդեհն առայժմ մեկուսացված չԷ, արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները շարունակում են մարել կրակը»,- հայտնել Է գործակալության զրուցակիցը: ՌԴ-ի Քննչական կոմիտեի Տրանսպորտի հարավային քննչական վարչության տվյալներով՝ միջադեպի հետեւանքով տուժել Է երեք մարդ: «Կատարում ենք սուգում, երեքը տուժել են: Մեքենայական բաժանմունքում լսված թրխկոցին հաջորդել Է բռնկումը»,- ասել Է զրուցակիցը: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում նշել են, որ պայթյունը տեղի Է ունցել նավթի վերամղման ժամանակ: