Կաթողիկոսի բժիշկն ու Արմեն Աշոտյանը. Բժշկական համալսարանում հայտնաբերված խախտումների հետքերով. «Հրապարակ»

Կաթողիկոսի բժիշկն ու Արմեն Աշոտյանը. Բժշկական համալսարանում հայտնաբերված խախտումների հետքերով. «Հրապարակ»
Հունիս 11 10:44 2019

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ Պետական վերահսկողական ծառայությունը հայտարարություն տարածեց՝ ամփոփելով 6 ամիս տեւած «ուսումնասիրությունները» Պետական բժշկական համալսարանում։ ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել շինարարության մեջ եւ 222 մլն դրամով գույքի ձեռքբերման գործընթացում՝ «առանց գնման որեւէ ընթացակարգի՝ շուկայականից բարձր արժեքով», իսկ «վարչական բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց» էլ լրացուցիչ աշխատավարձ է տրվել։ Արդյունքներն ուղարկվել են դատախազություն։ Պարզվեց՝ խախտումները վերաբերում են 2016-ին, երբ ռեկտորը եղել է կաթողիկոսի բժիշկը՝ Միքայել Նարիմանյանը, իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ Արմեն Աշոտյանը, որն էլ այս ուսումնասիրությունների թիրախն էր։ Արմեն Աշոտյանը հրաժարվեց խոսել այս թեմայով։ Գույքի մասում, մեր տեղեկություններով, շոշափվում է նաեւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի անունը:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

 

 

loading...