Տնտեսվարողները չեն կարողանում ձեռք բերել նոր սերնդի ՀԴՄ սարքեր, դրանք հայտնվել են «սև շուկայում»․ «Ժամանակ»


Տնտեսվարողները չեն կարողանում ձեռք բերել նոր սերնդի ՀԴՄ սարքեր, դրանք հայտնվել են «սև շուկայում»․ «Ժամանակ»
Հունիս 11 09:10 2019

«Ժամանակ»-ը գրում է․

«Վերջին շրջանում տնտեսվարողները դժգո­հում են, որ չեն կարողանում ձեռք բերել 60 հազար դրամ արժողությամբ նոր սերնդի ՀԴՄ սարքեր:        

 

ՊՈԱԿ-ից տնտեսվարողներին պա­տասխանում են, որ ՀԴՄ սարք չկա, մինչդեռ նույն մարդկանց խոսքով՝ «սև շու­կան» լիքն է նոր սերնդի ՀԴՄ սարքերով: 

Տարբեր անձինք «ձեռքի վրա» վաճառում են այդ սարքերը: Թե դրանք ինչպե՞ս են հայտնվել «սև շուկայում» կամ ինչո՞ւ տնտեսվարողները չեն կա­րողանում հեշտությամբ ձեռք բերել այդ սարքերը՝ հարցերին թերևս պետք է պատասխանի ՊԵԿ-ը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: