Մոսկվայի բժիշկները բացառիկ դեպքի են հանդիպել։ 13-ամյա տղայի ամորձուց նրանք ատամ են հեռացրել։ Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ տղան ամորձու մեջ գոյացություն է շոշափել և դիմել տեղամասային պոլիկլինիկա, որտեղից էլ նրան ուղղորդել են երեխաների և դեռահասների վերարտադրողական առողջության պահպանման կենտրոն։
Հիվանդանոցում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամորձում առկա գոյացությունը նման է երիկամային քարի։ Բժիշները վիրահատություն են արել, որի ընթացքում տղայի ամորձուց ատամ են հեռացրել։
Մասնագետները նշել են, որ թոքից ատամ հանելու դեպք նախկինում գրանցվել է, սակայն նման դեպքի առաջին անգամ են հանդիպել։
Աղբյուր՝ Բուժինֆո