Ողբերգական վթար Սարուխան գյուղում․ վարորդը տեղում մահացել է


Ողբերգական վթար Սարուխան գյուղում․ վարորդը տեղում մահացել է
Հունիս 10 22:06 2019

Գեղարքունիքի մարզում այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 18:00-ի սահմաններում Սարուխան գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են Կարմիր Գյուղ գյուղի բնակիչ 34-ամյա Վարդան Մովսիսյանի վարած Toyota Corolla մակնիշի և Սարուխան գյուղի բնակիչ 55-ամյա Սասուն Տոնոյանի վարած ВАЗ 2109 մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 09-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորուհի, համագյուղացի 52-ամյա Նադեժդա Տոնոյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Գավառի բժշկական կենտրոն:

Ըստ աղբյուրի՝ 09-ի վարորդն ու վիրավոր ուղևորուհին ամուսիններ էին, իսկ Toyota-ի վարորդը մասնագիտությամբ երաժիշտ:

Փաստի առթիվ Ա. Սուքիասյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:



loading...