«Ըննդիմությունը հագել է Սերժ Սարգսյանի կոստյումը»․ քննարկում «Խոսքի արժեք»-ում


«Ըննդիմությունը հագել է Սերժ Սարգսյանի կոստյումը»․ քննարկում «Խոսքի արժեք»-ում
Հունիս 10 12:05 2019

«Ըննդիմությունը հագել է Սերժ Սարգսյանի կոստյումը»։ Այս գնահատականը «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանինն է։ Ինչո՞ւ է խորհրդարանական ընդդիմությունը դժգոհում իշխանությունից, ո՞վ  է ավելի ընդդիմադիր ԲՀԿ-ն, թե՞ ԼՀԿ-ն։ Իշխող «Իմ քայլը» խմբակցությունում կան պատգամավորներ, ովքեր տեղյակ չեն խորհրդարանի բուն առաքելությունից։

Այս եւ այլ հարցերի շուրջ էլ Փայլակ Ֆահրադյանն ու Տաթեւ Այվազյանը «Խոսքի արժեք» հաղորդման շրջանակներում զրուցել են ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի, ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանի եւ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանի հետ։

Տեղեկացնենք, որ նկարահանումն իրականացել է Մեսսիեր 53 հյուրանոցում։