Բանակային դիետա. Նիհարեք 4 կգ 3 օրում

Բանակային դիետա. Նիհարեք 4 կգ 3 օրում
Հունիս 9 21:47 2019

Եթե հարկավոր է շտապ նիհարել ինչ­որ միջոցառման համար, որպեսզի շքեղ տեսք ունենաք, ապա այս դիետան հենց ձեզ համար է: Սնվելու այս համակարգում նշանակալիորեն իջեցված են կալորիաների քանակությունը, և այն էքստրեմալ իրավիճակների համար է, այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում պահել այս դիետան երեք օրից ավել: Հաջորդ չորս օրերի ընթացքում պետք է բացառել հացամթերքը, քաղցրը և տապակած մթերքները:


Երեքօրյա դիետա
1 Առաջին օր
Նախաճաշ. Կես գրեյպֆրուտ, 1 կտոր հաց՝ հատիկավոր ալյուրից, 2 ճաշի գդալ գետնանուշի յուղ, ոչ քաղցր թեյ: Ճաշ. 100 գրամ հավի խաշած կրծքամիս, 1 կտոր հաց՝ հատիկավոր ալյուրից, ոչ քաղցր թեյ:
Ընթրիք. 100 գրամ հավի խաշած կրծքամիս, 3 ճաշի գդալ խաշած կանաչ ոլոռ, ½ բանան, 1 խնձոր:
2 Երկրորդ օր
Նախաճաշ. 1 ձու, 1 կտոր հաց՝ հատիկավոր ալյուրից, ½ բանան: Ճաշ. 100 գրամ կաթնաշոռ, 1 ձու, ոչ քաղցր թեյ: Ընթրիք. 2 նրբերշիկ, 100 գրամ բրոկկոլի՝ գոլորշու վրա եփած, 2 հատ թարմ գազար, դեսերտ ½ բանանիով և 100 գրամ դիետիկ յոգուրտով:
3 Երրորդ օր
Նախաճաշ. 1 կտոր հաց՝ հատիկավոր ալյուրից, մի քանի կտոր անյուղ պանրով, 1 խնձոր: Ճաշ. 1 ձու, 1 կտոր հաց՝ հատիկավոր ալյուրից, ոչ քաղցր թեյ: Ընթրիք. 100 գրամ հավի խաշած կրծքամիս, դեսերտ ½ բանանիով և 100 գրամ դիետիկ յոգուրտով: Դիետայի պարտադիր պայման է նաև օրական 1,5 լիտր ջուր խմելը: Դիետան սկսելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ, արդյոք դուք չունեք խնդիրներ մարսողության հետ կապված և արդյոք խախտված չէ ձեր հորմոնալ ֆոնը:

loading...