Սա պարտադիր պետք է իմանա աղացած և լուծվող սուրճ խմող յուրաքանչյուր ոք

Սա պարտադիր պետք է իմանա աղացած և լուծվող սուրճ խմող յուրաքանչյուր ոք
Հունիս 9 21:16 2019

Սուրճի հատիկը բաղկացած է 2 թաղանթից` ներքին և արտաքին։ Այն աճելով իր մեջ կուտակում է 2 տիպի ալկալոիդ (բուսական մնացորդներ). արտաքինում` կոֆեին, ներքինում` տեոբրոմին։ Երբ մենք աղացած սուրճ ենք պատրաստում, ապա դրա մեջ միաժամանակ գտնվում են և՛ կոֆեինը, և՛ տեոբրոմինը։ Կոֆեինն ազդում է միանգամից և տևում 20-25 րոպե: Դրա ազդեցութունն օրգանիզմի վրա պարզ է. այն նեղացնում է բոլոր օրգանների անոթները, բացի երիկամներից։ Երիկամներինը, հակառակը, լայնացնում է։ Բոլոր օրգաններում բարձրանում է արյան ճնշումը, լավանում է արյունաշրջանառությունը, և կրկին, բացի երիկամից։
25 րոպե հետո կոֆեինի ազդեցությունն անցնում է, իսկ տեոբրոմինի էֆեկտը` սկսվում։ Տեոբրոմինը, ի տարբերություն կոֆեինի, լայնացնում է բոլոր անոթները, բացառությամբ երիկամի անոթների. դրանք նեղանում են։ Ստացվում է, որ կոֆեինի ժամանակ արյան ճնշումը բարձրանում է, իսկ դրա ազդեցության դադարից հետո, տեոբրոմինի ազդեցության տակ, արյան ճնշումն ընկնում է, իսկ երիկամների հատվածում թեթև ցավ ենք զգում։ Այդ իսկ պատճառով, իրեն հարգող յուրաքանչյուր սրճարան, սուրճի հետ պետք է մեկ բաժակ ջուր բերի, որը պետք է խմել սուրճից 25-30 րոպե հետո` կանխելու համար տեոբրոմինային էֆեկտը։

loading...