Վթար Սեւան-Մարտունի ավտոճանապարհին. կան տուժածներ


Վթար Սեւան-Մարտունի ավտոճանապարհին. կան տուժածներ
Հունիս 8 18:10 2019

Հունիսի 8-ին, ժամը 11։29-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Սեւան-Մարտունի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՎԱԶ-2115» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա.Մ., ծնված 1998 թ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելն ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորը՝ Մ.Ա.-ն (ծնված 1999 թ.), հոսպիտալացվել են Գավառի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականները:



loading...