Արարատի Լանջառ գյուղում Mercedes-ը դուրս է եկել ճանապարհից եւ կողաշրջված հայտնվել դաշտում. կա վիրավոր


Արարատի Լանջառ գյուղում Mercedes-ը դուրս է եկել ճանապարհից եւ կողաշրջված հայտնվել դաշտում. կա վիրավոր
Հունիս 8 15:34 2019

Արարատի մարզում, այսօր՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 07։50-ի սահմաններում Երեւանի բնակիչ 37-ամյա Խաչատուր Է.-ն իր վարած Mercedes մակնիշի 15 FF 888 համարանիշի ավտոմեքենայով Լանջառ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվելով՝ հայտնվել դաշտում։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը։



loading...