ԲՀԿ֊ն դեմ է քվեարկելու Հարկային օրենսգրքին. Ծառուկյանը մանրամասնում է՝ ինչու (տեսանյութ)


ԲՀԿ֊ն դեմ է քվեարկելու Հարկային օրենսգրքին. Ծառուկյանը մանրամասնում է՝ ինչու (տեսանյութ)
Հունիս 7 13:44 2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու ՀՀ կառավարության կողմից արտահերթ նիստով առաջարկվող Հարկային օրենսգրքին․ այս մասին ArmDay.am-ի հարցին ի պատասխան ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։

«Կողմ չենք քվեարկելու, որովհետև այնտեղ շատ խնդիրներ կան։ Կան լավ բաներ, որոնց կողմ ենք, սակայն համահարթեցման հարցում դեմ ենք լինելու։ Այսօր ժողովրդի հաշվին բյուջեի գումարն ավելացնելն ընդունելի չէ։ Եթե մենք ունենք 230 հազար անձ, որ ստանում է 65000 դրամ, և 390 հազարը ստանում է 150000, 130 հազար անձ էլ՝ 200000 դրամ, դա ընդհանուր 600 հազարից ավելի մարդ է ստացվում, և Դուք գիտեք՝ ինչ թիվ է միջին աշխատավարձը, իսկ 2 մլն․ դրամ ստացող ունենք 800 հոգի։ 800 հոգու համար համահարթեցում պետք է լինի 600 հազար մարդու հաշվին»,-ասաց Գագիկ Ծառուկյանը։

Մեր մյուս հարցին՝ եթե կառավարությունն ընդունի ԲՀԿ-ի առաջարկն ու փոփոխված տարբերակ ներկայացնի, կողմ կքվեարկեն, կուսակցության նախագահը պատասխանեց՝ այո հիմնական խնդիրը համահարթեցումն է։

Մանրամասները՝ տեսանյութում․

Վաչիկ Գրիգորյան