Ազատվեք պարանոցի հատվածի աղային կուտակումներից և դրա հետևանքով տանջող գլխացավերից ու այլ խնդիրներից


Ազատվեք պարանոցի հատվածի աղային կուտակումներից և դրա հետևանքով տանջող գլխացավերից ու այլ խնդիրներից
Հունիս 5 22:05 2019

Պարանոցի հատվածում աղային կուտակումները կոչում են օստեոխոնդրոզ:. Քանի որ ողնաշարի պարանոցային հատվածը ամբողջ օրգանիզմի համար շատ կարևոր հատված է, ապա այս ոլորտում խախտումները հանգեցնում են ամբողջ մարմնի լուրջ խանգարումների: 

Պարանոցի հատվածով միասին անցնում են պարանոցի, դեմքի, գանգի հյուսվածքները սնուցող անոթներն ու նյարդերը: Իսկ նյարդային վերջույթների սեղմման հետևանքով առաջանում են գլխացավեր, մկանային թուլություն և արագ հոգնածություն:

 

Ձեզ հարկավոր կլինի

— կարտոֆիլ
— մեղր
— սոճու յուղ

Պարանոցի հատվածի համար պատրաստեք կոմպրես
Վերցրեք մանր քերիչով անցկացրած հում կարտոֆիլը և խառնեք մեղրի հետ 1:1 հարաբերակցությամբ:
Պատրաստի զանգվածից դրեք կոմպրես պարանոցի հատվածի ու ուսային գոտու վրա:
Վրան դրեք կոմպրեսի թուղթ և տաքացնելով ֆիքսեք վիրակապի միջոցով:
Կոմպրեսը հարկավոր է թողնել 2 ժամ:
Կոմպրեսը հանելուց հետո այդ հատվածը տրորեք չոր տաք անձեռոցիկով ու վրան քսեք եղևնու յուղ: Բուժման կուրսը 7-ից 10 պրոցեդուրա է:
Զգուշացում. Այս մեթոդի կիրառումից առաջ նախապես խորհրդակցեք բժկի հետ: