Կանադայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի ներկայացուցիչը հանդիպել է Ջասթին Թրյուդոյի հետ


Կանադայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի ներկայացուցիչը հանդիպել է Ջասթին Թրյուդոյի հետ
Հունիս 4 14:56 2019

Կանադայի Հայ դատի հանձնախմբի Արևմտյան շրջանի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Հակոբյանը Կանադայի Ազատական կուսակցության պատգամավոր Թերի Բիչի հրավերով մասնակցել է վերջինիս բարեկամների և աջակիցների հավաքին, որին ներկա է գտնվել նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն:

 

 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայ դատի հանձնախմբից, Հակոբ Տեր-Հակոբյանը առիթ է ունեցել առանձնազրույց ունենալ Կանադայի վարչապետի հետ, որի ընթացքում նրան շնորհակալություն է հայտնել Հայաստան այցելելու և Հայաստանում ժողովրդավարությանն աջակցելու համար: Հակոբ Տեր-Հակոբյանը նաև անդրադարձել է Արցախի ինքնորոշման իրավունքի հարցին:

 

Նա Կանադայի վարչապետին հրավիրել է այցելել Վանկուվերում Հայ դատի հանձնախմբի գրասենյակ, ինչպես նաև Տորոնտոյի և Մոնրեալի գրասենյակներ: