Նամականիշ կթողարկվի Հենրիխ Մխիթարյանի պատկերով


Նամականիշ կթողարկվի Հենրիխ Մխիթարյանի պատկերով
Հունիս 3 11:51 2019

Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի պատկերով նամականիշ կթողարկվի:

Հայ ֆուտբոլիստը սոցիալական ցանցերում հրապարակել է նամականիշի լուսանկարը` «շուտով» գրությամբ:

Նամականիշի վրա Հենրիխ Մխիթարյանը պատկերված է Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով: Այն կարժենա 450 դրամ: