Հենրիխ Մխիթարյանի հոր` Համլետ Մխիթարյանի անվան մարզադաշտ է բացել


Հենրիխ Մխիթարյանի հոր` Համլետ Մխիթարյանի անվան մարզադաշտ է բացել
Հունիս 2 19:28 2019

Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարելով՝ տեղեկացնելով, որ այսօր Շիրակի մարզի Սպանդարյան համայնքում բացվել է Հայաստանի հավաքականի ավագ` Հենրիխ Մխիթարյանի հոր` «Արարատ» ֆուտբոլային թիմի հարձակվող Համլետ Մխիթարյանի անվան մարզադաշտը:

«Աղջիկս` Նարեն, և հայկական ֆուտբոլի առաջատար Հենրիխ Մխիթարյանը այսօր բացեցին իմ նախաձեռնությամբ` իմ ծննդավայրում կառուցված համայնքային ֆուտբոլային մարզադաշտը: Այն կրում է 80-ականների «Արարատ»-ի լեգենդար հարձակվող, Հենրիխի հոր` Համլետ Մխիթարյանի անունը: Հրաշալի էր...»,- գրել է Ս.Ֆարմանյանը: