Ամերիկահայերն ահազանգում են․ շուկայում հայտնվել են կեղծված և անորակ «հայկական» կոնյակներ


Ամերիկահայերն ահազանգում են․ շուկայում հայտնվել են կեղծված և անորակ «հայկական»  կոնյակներ
Հունիս 1 12:34 2019

ԱՄՆ-ի շուկայում են հայտնվել կեղծ հայկական կոնյակներ․ այս մասին ArmDay.am-ին ահազանգում է տեղի հայությունը։ Մասնավորապես՝ Saint Grigor և Tigran The Great ապրանքանիշներով կոնյակների մասին է խոսքը, որոնք վաճառվում են ամերիկյան խանութներում։

Նշենք, որ վերոնշյալ ապրանքատեսակների վրայից ոչ միայն բացակայում են համապատասխան պիտակները, այլև համային առումով դրանք որևէ առընչություն չունեն հայկական աշխարհահռչակ կոնյակի հետ, այսինքն, դրանց առկայությունը միջազգային շուկայում ուղղակի վնաս է հասցնում հայկական կոնյակի հեղինակությանն ամբողջ աշխարհում՝ ըստ էության, չլինելով հայկական կոնյակ։

 

Առաջիկայում մենք կհրապարակենք նաև լուսանկարներ վաճառվող կեղծված ապրանքատեսակից, ինչպես նաև կհաղորդենք լրացուցիչ տեղեկություններ խնդրի վերաբերյալ։

 

Վաչիկ Գրիգորյան

 



loading...