Իրենք շրջում էին մեր հրապարակով, իսկ մեզ թույլ չէին տալիս ոտք դնել Բաքու․ Ջուլֆալակյան

Իրենք շրջում էին մեր  հրապարակով, իսկ մեզ թույլ չէին տալիս ոտք դնել Բաքու․ Ջուլֆալակյան
Մայիս 30 16:41 2019

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակչում մրցեցին Լոնդոնի Արսենալն ու Չելսին, ինչի արդյունքում Հենրիկ Մխիթարյանի թիմը պարտություն կրեց լոնդանյան մյու գռանտից, սակայն այս ամենի ֆոնին ևս մեկ անգամ Ադրբեջանը փայլեց մարդու իրավունքների ոտնահարման սովորական դարձած պրակտիկայով։ Հայտնի է, որ հայ ֆուտբոլիստը չմեկնեց Բաքու, ինչի հետևանքով Արսենալի երկրպագուներն ու միջազգային հանրությունն իրենց դժգոհությունը հայտնեցի Ադրբեջանին։ Խնդրի շուրջ ArmDay.am-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հետ, ով մեզ հետ զրույցում խոսեց Մխիթարյանի շուրջ ստեղծված միջազգային աղմուկից, ինչպես նաև մանրամասներ պատմեց  իր մասնակցությամբ Բաքվում տեղի ունեցած միջազգային մրցաշարից։ 

Մանրամասները՝ ստորև ներկայացված ամբողջական հարցազրույցում․

 

-Ադրբեջանի կողմից հայ մարզիկների համար ստեղծվող խնդիրները ենթակա են լուծմա՞ն։

-Նման արգելքն ամբողջ աշխարհի հայերի հանդեպ լրջագույնս մարդու իրավունքների խախտում է։ Դու, ունենալով 1 խնդիր 1 պետության հետ, արգելքի տակ ես դնում ամբողջ աշխարհի հայությանը, որոնք կարող են լինել տարբեր պետությունների քաղաքացիներ։ Նման խախտում Ադրբեջանը տևական ժամանակ է թույլ է տալիս, բայց միջազգային հանրությունը որևէ ճնշում չի գործադրել։ Ունենք նախադեպեր, որ նույնիսկ ԱՄՆ սենատորներ են իրենց արմատների պատճառով հայտնվել Ադրբեջանի սև ցուցակում, միայն ազգանվան յան-ը հերիք է, որ արգելվի։

 

-Պետությունն այս հարցում ի՞նչ  անելիք ունի։

-Երբ մենք պահանջում ենք, որ մեր մարզիկները գնան էնտեղ և մասնակցեն մրցույթների, նրանք կարող են թույլ տալ, անգամ, կարող են ապահովել անվտանգությունը, բայց միթե՞ դրանով հարցը լուծվում է, հակառակը, Ադրբեջանը «թոզ է փչում» միջազգային հանրության աչքերին։ Այս քայլով նրանք ընդունում են, որ իսկզբանե հայ մարզիկի կյանքը վտանգի տակ է,  վերջում էլ ասում են՝ տեսեք մենք անվտանգության երաշխիքներ տվեցինք, բայց նա չեկավ։ Այսինքն հայ մարզիկը պետք է գնա, չգիտես ինչ պայմաններով մասնակցի, հետո էլ ուրախ-ուրախ ետ գա, որ կենդանի է վերադարձե՞լ։

 

-Ինչպիսի՞ լուծում եք տեսնում

-Պետք է հենց սկզբից  պայման դրվի, որ եթե միջոցառումն ընդունում է ադրբեջանական կողմը, բոլորի համար պետք է լինի բացարձակ հավասար պայմաններ, նամանավանդ, նրանք շատ տարբեր մարզաձևերից շատ հաճախ վերցնում են՝ ֆորմուլա 1, հեծանվասպորտ, ըմբշամարտ, թենիս և այլն։  Հայաստանը չի կարող միայնակ բոյկոտել նման հսկայածավալ միջոցառումը, և դրանից ստանալ այն նույն արձագանքը, ինչը կարող է անել միջազգային հանրությունը։

 

-Ադրբեջանցի մարզիկները Հայաստանում նման խնդիրների հետ չեն բախվու՞մ։

-Ես մեկ  խոշոր սպորտային միջոցառում եմ հիշում, որ մենք էստեղ կազմակերպեցինք, դա բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունն էր․ բացարձակ խնդիր չեն ունեցել, վստահեցնում եմ, թող մեկը հակառակը ցույց տա։ Եկել են շատ ազատ, ավելին ասեմ, հենգական կերպով Ադրբեջանի մարզահագուստը հագած Հանրապետության հրապարակով քայլել են, և մրցույթին մասնակցել են, անգամ մեդալ են նվաճել, ու իրենց դրոշը բարձրացվել է։  Ի համեմատոթյուն սրա՝ 2007 թ․-ին, երբ ես էի Հայաստանի ըմբշամարտի հավաքականի կազմում մեկնել Բաքու, ահավոր էր այդ ամենը․ անընդհատ ճնշված էինք, միշտ 2 հոգի ուղեկցում են, մոտ 1 շաբաթ գտնվել եմ Բաքվում և գեթ մեկ  անգամ ոտք չեմ դրել Բաքվի փողոցներից մեկում, որովհետև արգելված էր։  Մեր հյուրանոցը քաղաքից դուրս էր՝ ծովափնյա հատվածում, և շուրջօրյա զինվորական հսկողություն էր սահմանված, որպեսզի նույնիսկ ծովի կողմից հարձակում տեղի չունենա։ Եվ նման պայմաններում նրաք ասում են՝ անվտանգություն ենք ապահովում։

 

-Տեղի ունեցած ակցիաները  ի պաշտապունություն Մխիթարյանի, որևէ կերպ ազդեցություն կունենա՞ն հետագայի համար։

-Ես շատ ավելի կուզեի, որ պետական մակարդակով այդ ամենը լիներ, ոչ միայն Հայաստանի կողմից, այլև՝ տարբեր երկրների ղեկավարների։ Շատ գովելի էր, երբ տեսա Մեծ Բրիտանայի պառլամենտում նման քննարկում․ պատգամավորը ներկայացրեց, թե ինչպիսի ոտնահարում է արվում բոլորի աչքի առաջ, բայց բոլորը լռում են։ Ակցիաները շատ տեղին էին, և այն ճանապարհն է, որը ես տեսնում եմ։

Վաչիկ Գրիգորյան

 

loading...