Դատական հեղափոխությո՞ւն, թե՞ ցավոտ վիրահատություն․ քննարկում «Խոսքի արժեք»-ում


Դատական հեղափոխությո՞ւն, թե՞ ցավոտ վիրահատություն․ քննարկում «Խոսքի արժեք»-ում
Մայիս 26 16:25 2019

«ՀՀ ժողովուրդը դատական իշխանությունն ընկալում է որպես նախկին կոռումպացված համակարգի մնացուկ, որտեղ անընդհատ դավադրություններ են նախագծվում և իրագործվում ժողովրդի դեմ: Որքանով է իրական այս կանխավարկածը, որքանով է հիմնավորված, բոլորովին այլ խնդիր է: Բայց այն, որ դատական իշխանությունը չունի ժողովրդի իշխանությունը, նշանակում է, որ չունի նաև գործելու լեգիտիմություն, ինչն այսօր արդեն իսկ սպառնալիք է մեր երկրի բնականոն կյանքից, կայունությանն ու ազգային անվտանգությանը»: Շաբաթվա սկզբում կառավարությունում հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա միաժամանակ կոչ էր արել շրջափակել դատարանների մուտքերն ու ելքերը։

Դատական համակարգում հեղափոխություն է տեղի ունենո՞ւմ, թե՞ ցավոտ վիրահատություն։ Ի՞նչ վտանգներ կային վարչապետի կոչի մեջ եւ արդյո՞ք ընտրված ճանապարհը ճիշտ է։ Այս եւ այլ հարցերի շուրջ «Խոսքի արժեք» հաղորդման շրջանակներում Փայլակ Ֆահրադյանն ու Տաթեւ Այվազյանը քննարկել են Արդարադատության ակադեմիայի նախկին ռեկտոր, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի, «Անկախ դատավոր» իրավապաշտպան ՀԿ-ի ղեկավար, նախկին դատավոր Պարգեւ Օհանյանի եւ փաստաբան Միհրան Պողոսյանի հետ։ Նշենք, որ քննարկմանը իր մասնակցությունն էր հաստատել նաև փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը, սակայն քննարկմանը ներկա գտնվել չի հասցրել։