Հրշեջները մարել են Լուսառատի սառնարանային պահեստում բռնկված հրդեհը


Հրշեջները մարել են Լուսառատի սառնարանային պահեստում բռնկված հրդեհը
Մայիս 26 15:25 2019

 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 26-ին, ժամը 11:30-ին ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Լուսառատ գյուղի Մաշտոցի փողոցի թիվ 30 շենքի մոտակայքում սառնարանային պահեստի տանիքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:59-ին, մարվել` 12:10-ին:

Ինչպես տեղեկացավ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, այրվել են պահեստի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասնակի (մոտ 10 գմ), պահեստավորած անասնակեր (մոտ 170 հակ) և վառելափայտ: Տուժածներ չկան:



loading...