Ինչպես միայն բնական միջոցներով ներկել մազերը

Ինչպես միայն բնական միջոցներով ներկել մազերը
Մայիս 25 23:40 2019

Ձեզ ենք ներկայացնում մազերը բնական միջոցներով ներկելու մի քանի տարբերակներ, որոնք թույլ են տալիս, ցանկության դեպքում, անգամ ամեն շաբաթ փոխել մազերի գույնը: Ընդ որում այդ կերպ մազերը ոչ թե վնասվում են, այլ ընդհակառակը՝ ամրանում ու սնուցվում:

Մազերի բնական ներկում
1. Հունական ընկույզ շագանակագույն մազերի համար
Վերցրեք 15-20 գրամ հունական ընկույզի կանաչ կեղև և այն մանրացրեք: Վրան լցրեք այնքան տաք ջուր, որ այն ամբողջությամբ ծածկի կեղևները և թողեք մի փոքր թրմվի:
Մազերի ներկման համար նախատեսված վրձինը թրջեք այդ խառնուրդի մեջ և շերտ-շերտ ներկեք մազերը իր ամբողջ երկայնքով: Թողեք 15-20 րոպե, որից հետո լվացեք ջրով ու ողողեք խնձորի քացախի լուծույթով:

Մազերի մուգ երանգների ձեռքբերման համար կարող եք օգտագործել նաև հունական ընկույզի միջնապատը: Մի բուռ միջնապատը մանրացրեք, լցրեք 1 բաժակ տաք ջրի մեջ և թողեք թրմվի 3 օր: Քսեք այդ միջոցը մազերի վրա և թողեք չորանա:
2. Սոխի կճեպներ ոսկե-դեղնահեր մազերի համար


1 բաժակ սոխի կճեպը լցրեք 1 լիտր ջրի մեջ, եռացրեք ու թողեք թրմվի 1 ժամ: Մազերը հավասարաչափ թրջեք այդ ջրով, մազերին դրեք պոլիէթիլենային գլխարկ: 1 ժամ հետո այն կարող եք լվանալ ջրով:


3. Երիցուկ բաց մազերի համար
Երցուկը կարող է մի փոքր բացել մազերն ու նրանց հաղորդել ոսկեգույն երանգ: 100 գրամ երիցուկի ծաղիկներից լցրեք 0.5լ ջրի մեջ, եռացրեք ու քամեք: Քսեք այդ հեղուկը լվացած մազերի վրա ու թողեք 30 րոպե, որից հետո մազերը ողողեք խնձորի քացախի լուծույթով:


Մազերը կարող եք ողողել երիցուկի թուրմով ամեն օր, մինչև որ հասնեք ցանկալի արդյունքի:


4. Բազուկն ու գազարը վառ կարմիր մազերի համար
Վերցրեք բազուկ կամ գազար(կախված ցանկալի արդյունքից), քերեք քերիչով ու քամեք հյութը: Մաքուր ու չոր մազերը թրջեք այդ հյութով, թողեք նրանք մի փոքր չորանան և նորից կրկնեք պրոցեդուրան առավել վառ երանգ ստանալու համար: Մեկ ժամ հետո մազերը ողողեք ջրով:

Ինչպիսի միջոց էլ որ դուք ընտրեք մազերի ներկման համար, հիշեք որ բնական միջոցներն ավելի փափուկ ու մեղմ են քիմիկան միջոցների համեմատ: Այդ պատճառով ցանկալի գույնի պահպանման համար խորհուրդ է տրվում պրոցեդուրան կրկնել ամեն շաբաթ: Եղեք գեղեցիկ ու առողջ:

loading...