4 առարկա, որոնց թաքնված կիրառությունները դուք դեռ չգիտեք


4 առարկա, որոնց թաքնված կիրառությունները դուք դեռ չգիտեք
Մայիս 25 23:27 2019

Օրինակ շաբաթվա օրերը ցույց տվող այս գեղեցիկ կպչուն թղթերը կարող եք փակցնել հացի տոպրակների վրա ըստ այն շաբաթվա օրվա, երբ դուք գնել եք այդ հացը:

Երևի թե ձեզ հետաքրքրել է, թե ինչի համար է ձեր ջինսե տաբատի վրայի փոքրիկ գրպանը: Դա իրականում կովբոյների գրպանի ժամացույցի համար է: Իմիջայլոց՝ հենց կովբոյներն են այս տաբատները հայտնի դարձրել ողջ աշխարհով: 19-րդ դարում ժամացույցները կախվում էին շղթաներից, սակայն քանի որ դրանք այդքան էլ հարմարավետ չէին, ջինս արտադրողները ստեղծեցին այս փոքրիկ գրպանները:

Իսկ ի՞նչ է նշանակում մեքենայի ցուցանակի վրայի բենզինի նշանի կողքի սլաքը:
Այդ սլաքն իրականում ցույց է տալիս, թե մեքենայի որ կողմի վրա է գտնվում բենզինի բաքը:

Ինչի՞ համար է գրիչի կափարիչի ծայրի անցքը:
Այս անցքն իրականում կարող է փրկել ձեր կյանքը, քանի որ հանկարծակի կափարիչը կուլ տալու դեպքում այդ անցքով դուք կարող եք շնչել: