Ի՞նչ դրական հատկություններ կարող է ունենալ օրական 30 րոպե մարզվելը


Ի՞նչ դրական հատկություններ կարող է ունենալ օրական 30 րոպե մարզվելը
Մայիս 25 21:44 2019

Սպորտով զբաղվելն այնքան էլ դժվար չէ: Իրականում՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ օրական ընդհամնեը 30 րոպե մարզվելը բավական է առողջ լինելու և գեղեցիկ կազմվածք ունենալու համար:
Այսօր մենք ձեզ հետ կկսիվենք մարզվելու դրական հատկություններով:


Մարզվելու ընթացքում.
Նյութափոխանակության մակարդակը բարձրանում է
Արյան մածուցիկությունը բարելավվում է
Թթվածնի հոսքը 8լ/րոպեից դառնում է 100լ/րոպե
Արյան լավ շրջանառությունն օգնում է բջիջներին ավելի շատ թթվածին ստանալ


Մարզվելուց անմիջապես հետո.
Օրգանիզմը սկսում է չորս անգամ ավելի արագ մարսել սպիտակուցներն ու ածխաջրածինները և դուք սկսում եք ավելի արագ նիհարել
Ուղեղն ավելի շատ է էնդորֆին արտադրում, ինչը բարձրացնում է ձեր տրամադրությունը


Մարզվելուց մի քանի ժամ անց.
Դուք ավելի ինքնավստահ եք դառնում և բարձրանում է ինքնագնահատականը
Արյան ճնշումը կարգավորվում է
Ավելի լավ եք քնում


Պարբերաբար մարզվելուց մի քանի շաբաթ անց.
Բարելավվում է թոքերի աշխատանքը
Սրտի և արյան անոթներն ավելի լավ են աշխատում
Դուք ավելի ճկուն եք դառնում
Բարելավվում է արյան հեմոգլոբինի մակարդակը
Իմունային համակարգն ավելի է ուժեղանում
Արյան լիմֆոցիտների մակարդակը բարձրանում է
Օրգանիզմը հեշտությամբ կարգավորում է շաքարի և այլ նյութերի մակարդակը
Օրգանիզմն ավելի քիչ ճարպ է պարունակում


Պարբերաբար մարզումներից մի քանի ամիս անց.
Իջնում է ընկճվածություն և սթրես ունենալու հավանականությունը
Բարելավվում է թթվածնի հոսքը դեպի մկաններ և բարելավվում է արյան միկրոշրջանառությունը
Բարելավվում է նյարդային համակարգը և ուղեղի աշխատանքը
Ուժեղանում է մկանաոսկրային համակարգը, մկանները մեծանում են


Մի քանի տարի մարզվելուց հետո.
Դուք ավելի երկարակյաց եք դառնում
Ավելի երիտասարդ եք մնում