Ֆրանսիայում տեղի է ունենում «դեղին բաճկոնների» 28-րդ ցույցը


Ֆրանսիայում տեղի է ունենում «դեղին բաճկոնների» 28-րդ ցույցը
Մայիս 25 19:04 2019

Ֆրանսիայում 28-րդ շաբաթն անընդմեջ մայիսի 25-ին տեղի է ունենում «դեղին բաճկոնների» բողոքի ակցիան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է France Info ռադիոկայանը:

 

 

Մի քանի հարյուր ցուցարարներ քայլերթ են իրականացնում Փարիզի կենտրոնական փողոցներով: Ոստիկանության աշխատակիցները, ովքեր ստուգումներ են իրականացնում ցուցարարների շրջանում, ձերբակալել են 64 մարդու:

 

Տեղեկություններ բախումների մասին չկան:

 

«Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները սկսվել են 2018 թվականի նոյեմբերի 17-ից՝ ինչ հայտարարվեց վառելիքի հարկի և բենզինի գների ավելացման մասին: