Ոստիկանությունը հայտնաբերել է Լիոնում պայթյունի հնարավոր հեղինակի ԴՆԹ-ն


Ոստիկանությունը հայտնաբերել է Լիոնում պայթյունի հնարավոր հեղինակի ԴՆԹ-ն
Մայիս 25 18:05 2019

Ֆրանսիայի իրավապահ մարմինները կարողացել են հայտնաբերել Լիոնի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հնարավոր հեղինակի ԴՆԹ-ն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով ֆրանսիական BMFTV հեռուստաընկերությանը:

 

 

Լրատվամիջոցն ընդգծում է, որ դա չի նշանակում, թե պարզվել է հանցագործի ինքնությունը, այլ միայն այն, որ նա թողել է իր հետքը:

 

Նշվում է նաև, որ ոչ մեծ քանակությամբ պայթուցիկ է հայտնաբերվել:

 

Պայթյունը որոտացել է մայիսի 24-ին, Լիոնի կենտրոնում գտնվող Վիկտոր Հյուգոյի փողոցում: Հանցագործության բացահայտման աշխատանքներին ներգրավված է 90 քննիչ և 30 փորձագետ: