«Հենրիխը գիտի ինչ է ասում». Մոնիկա Մխիթարյան


«Հենրիխը գիտի ինչ է ասում». Մոնիկա Մխիթարյան
Մայիս 25 17:25 2019

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի քույրը` Մոնիկա Մխիթարյանն անդրադարձել է հայ ֆուտբոլիստի որոշմանը` չմասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակչին Բաքվում:

«Երբ Հենրիխն ասում է, որ ապահով չի համարում Եվրոպայի լիգայի եզրափակչին Բաքվում մասնակացելը, նա գիտի ինչ է ասում»,-Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Մխիթարյանի քույրը:

Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը կկայանա Բաքվում, մայիսի 29-ին: Եզրափակիչ խաղում միմյանց դեմ կմրցեն Լոնդոնը ներկայացնող երկու ակումբները՝ «Արսենալ»-ը և «Չելսի»-ն: «Արսենալ»-ը պաշտոնապես հաստատել է, որ Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով չի մասնակցի հանդիպմանը: