Ինչո՞ւ է Աշոտ Փաշինյանն Արցախից տեղափոխվել Երևան. Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը


Ինչո՞ւ է Աշոտ Փաշինյանն Արցախից տեղափոխվել Երևան. Արծրուն Հովհաննիսյանի պարզաբանումը
Մայիս 24 12:28 2019

Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ծառայության մեջ գտնվող որդին՝ Աշոտ Փաշինյանը, Արցախից տեղափոխվել է Երևան:

 

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանում է տարածել հարցի վերաբերյալ.

«Ադրբեջանոտ վերնագրերին չեմ անդրադառնա, ուղղակի ամոթ է։ ՀՀ ԶՈւ-երի ցանկացած զինծառայող տարբեր ժամանակներում, տարբեր վայրերում մասնակցում է տարբեր հավաքների, քննությունների ու զորավարժությունների»: