Մեքսիկայում Պոպոկատեպետլ հրաբուխը 3,5 կիլոմետր բարձրությամբ մոխրասյուն Է արտանետել

Մեքսիկայում Պոպոկատեպետլ հրաբուխը 3,5 կիլոմետր բարձրությամբ մոխրասյուն Է արտանետել
Մայիս 23 10:23 2019

Մեքսիկայում Պոպոկատեպետլ հրաբուխը մայիսի 22-ի երեկոյան մինչեւ 3,5 կիլոմետր բարձրությամբ մոխրասյուն Է արտանետել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայությունը:

 

Մոխրի արտանետումից հետո հրաբուխը շարունակել Է ակտիվությունը՝ գազեր արտանետելով մինչեւ 800 մետր բարձրությամբ: Իշխանությունները նախազգուշացնում են Պոպոկատեպետլին մոտենալու վտանգի մասին: Հրաբուխը, որի անվանումն ացտեկների լեզվից թարգմանվում Է որպես «ծխացող լեռ», ծովի մակարդակից բարձր Է 5,4 հազար մետր: Այն արդեն վաղուց դարձել Է Մեքսիկայի խորհրդանիշերից մեկը: Ներկայում հրաբխի ակտիվությունը եւ մոխրի արտանետումը լրացուցիչ վտանգ են ներկայացնում վերջերս մթնոլորտի սաստիկ աղտոտման կապակցությամբ, որն անցյալ շաբաթ գրանցվել Է Մեխիկո քաղաքի ամբողջ տարածքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

loading...