Զելենսկին ուկրաինացիներին կոչ Է արել վրեժ լուծել Գերագույն ռադայից


Զելենսկին ուկրաինացիներին կոչ Է արել վրեժ լուծել Գերագույն ռադայից
Մայիս 23 10:43 2019

 Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ակներեւաբար, շատ դժգոհ Է մնացել Գերագույն ռադայից, որը որոշեց չքննարկել ընտրությունների մասին իր առաջարկած օրինագծերը, եւ ուկրաինացիներին կոչ Է արել վրեժխնդիր լինել խորհրդարանականներից արդեն հաջորդ քվեարկության ժամանակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

 

 

«Գերագույն ռադան տապալեց ընտրական օրենսդրության փոփոխման օրինագիծը: Հին քաղաքական գործիչներն ընտրեցին հին համակարգը, որովհետեւ այն իրենց քաղաքական կյանքը երկարաձգելու շանս Է տալիս»,- ասել Է Զելենսկին Facebook-ում: Ուկրաինայի ղեկավարի կարծիքով՝ այդ պահվածքով պատգամավորները ջանում են «փողի ու հնդկաձավարի դիմաց վերստին սողոսկել» տաքուկ պաշտոններ, բայց ինքը համոզված Է, որ «նրանք սխալվում են»: Ուստի Զելենսկին ուկրաինացիներին կոչ Է արել «նույնիսկ մեծամասնական ընտրատարածքներում ընտրելու նոր քաղաքական գործիչների, որոնք ունակ են փոխելու երկիրը»: Նախօրյակին Գերագույն ռադան մերժել Է օրակարգ մտցնել ընտրությունների մասին օրինագծերը, որոնք ներկայացրել Էր նախագահ Զելենսկին: Նա առաջարկում Էր վերացնել մեծամասնական համակարգը եւ կուսակցությունների համար անցումային շեմը 5 տոկոսից իջեցնել մինչեւ 3 տոկոս, հաղորդել Է Life-ը: