Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավոր ՀՀ քաղաքացիների թիվը 5-ն է. ԱԳՆ


Իտալիայում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավոր ՀՀ քաղաքացիների թիվը 5-ն է. ԱԳՆ
Մայիս 22 21:06 2019

Ինչպես տեղեկացնում են Իտալիայում ՀՀ Դեսպանությունից, այսօր առավոտյան Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուսի վթարի հետևանքով վիրավորների թվում կա 5 քաղաքացի: Տուժածներին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն: Նրանցից 4-ն արդեն դուրս են գրվել, իսկ 1-ն ունի թեթև վնասվածքներ և դեռ գտնվում է հիվանդանոցում: Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Սիենայի պրեֆեկտուրայի և պատկան այլ մարմինների հետ՝ նոր մանրամասներ ստանալու նպատակով:



loading...