Հարգում եմ Մխիթարյանի որոշումը. Էմերի


Հարգում եմ Մխիթարյանի որոշումը. Էմերի
Մայիս 21 23:27 2019

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին խոսել է թիմի ֆուտբոլիստ  Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակչին չմասնակցելու մասին: Նշենք, որ եզրափակիչ դիմակայությունը կայանալու է Բաքվում:

«Վատ նորություն է, սակայան մենք ոչինչ չենք կարող անել այս հարցում։ Սա շատ անձնական որոշում է,  պետք է այն հարգենք։ Առավոտյան զրուցել եմ  Մխիթարյանի հետ և դա անձնական որոշում է։ Մենք պետք է հարգենք այն: Նա ցանկանում է խաղալ և օգնել մեզ, սակայն որոշվել է չգնալ Բաքու: Ես չեմ հասկանում քաղաքական խնդիրները,  բայց ես պետք է հարգեմ այդ որոշումը։

Ես չեմ կարող ստիպել նրան գալ մեզ հետ, քանի որ ես հարգում եմ Մխիթարյանին։ Ինձ համար շատ կարևոր էր, որ նա մասնակցեր այդ խաղին և օգներ մեզ իր որակներով, սակայն ոչինչ անել չեմ կարող: Ես 100 տոկոսով հարգում եմ նրա որոշումը»,- Էմերիի խոսքը մեջբերում է «Արսենալի» պաշտոնական կայքը։

Եվրոպայի լիգայի «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ դիմակայությունը կայանալու է մայիսի 29-ին:



loading...