Արցախը հայ ժողովրդի հերոսական սխրագործությունն է. Վլադիմիր Սոլովյովը հակադարձել է ուկրաինացի քաղաքագետի հայտարարությանը. Տեսանյութ

Արցախը հայ ժողովրդի հերոսական սխրագործությունն է. Վլադիմիր Սոլովյովը հակադարձել է ուկրաինացի քաղաքագետի հայտարարությանը. Տեսանյութ
Մայիս 21 21:18 2019

Ռուսական «Россия-1» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» ծրագրի հերթական թողարկման ժամանակ հաղորդավարը պատասխանել է ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Կովտունի հայտարարությանն այն մասին, որ «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»:  

«Ղարաբաղը պատկանո՞ւմ է Ադրբեջանին: Հայաստանը և Փաշինյանը համաձա՞յն են Ուկրաինայի այդ տեսակետի հետ: Երբ պայքարում ես Ղարաբաղի համար, ապա գիտես, թե որքան մարդ է արյուն թափել այնտեղ, և թե դա ինչ հերոսական սխրագործություն էր, որն իրագործել է հայ ժողովուրդը», - ասել է Սոլովյովը ուղիղ եթերում: Հաղորդավարը հավելել է, որ Արցախը պաշտպանել է իր իրավունքը լինելու այնտեղ, որտեղ կա:  

Տեսանյութը կարող եք դիտել 1:37 րոպեից   

 

 

loading...