«Արթիկ» ՔԿՀ-ում՝ հացի արտադրամասի մոտ, բարձի մեջ թաքցված կասկածելի զանգված և արգելված իրեր են հայտնաբերվել


«Արթիկ» ՔԿՀ-ում՝ հացի արտադրամասի մոտ, բարձի մեջ թաքցված կասկածելի զանգված և արգելված իրեր են հայտնաբերվել
Մայիս 21 17:17 2019

Մայիսի 20-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը վարչական տարածքում գործող հացի արտադրամասի մուտքի մոտ դրված ալյումինե տարայում թաքցված բարձի զննությամբ հայտնաբերել և առգրավել է 2 փաթեթ, որոնցում եղել են թվով 3 բջջային հեռախոս՝ իրենց բաժանորդային քարտերով, լիցքավորիչներով, ինչպես նաև մուգ դարչնագույն, կասկածելի զանգված՝ ընդհանուր 5.21 գրամ քաշով։

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին