Դիաբետի վաղ նշանները. մի՛ արհամարհեք դրանք


Դիաբետի վաղ նշանները. մի՛ արհամարհեք դրանք
Մայիս 21 01:05 2019

Հայտնի է, որ դիաբետն ազդում է արյան մեջ շաքարի մակարդակի վրա, և դիետան կարող է մեծ նշանակություն ունենալ խնդրի կարգավորման համար։ Սակայն, երբ խոսքը գնում է դիաբետի նախանշանների մասին, մարդկանց մեծ մասը չգիտի, թե ինչ հուշումներ է ուղարկում օրգանիզմը։

1. Տեսողության վատացում։ Անհրաժեշտ է խորհրդակցել բժշկի հետ, եթե տեսողության վատացում է նկատվում։

2. Լսողության կորուստ։ Այս խնդիրը ևս կարող է դիաբետի հետևանք լինել։ Ըստ մասնագետների՝ դիաբետը վնասում է ականջի նյարդերն ու արյունատար անոթները՝ դրանով իսկ հանգեցնելով լսողության կորստի։ Այդ պատճառով անհրաժեշտ է խորհրդակցել մասնագետի հետ, եթե փոփոխություններ եք նկատում։

3. Քոր։ Դիաբետն ազդում է արյան շրջանառության վրա, ինչի հետևանքով կարող է քոր առաջանալ, մաշկը կարող է չորանալ։ Եթե չեք կարողանում այս խնդիրը լուծել փափկեցնող կրեմի օգնությամբ, անհրաժեշտ է ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը։

4. Մաշկ։ Դիաբետը բացասաբար է անդրադառնում մաշկի վիճակի վրա, մաշկի վրա առաջանում են մուգ հետքեր, հատկապես՝ մատների հոդերի, արմունկների և իրանի հետևի հատվածում։