Հասունացել է Ապրիլյան պատերազմի հետ կապված մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու ժամանակը. վարչապետ


Հասունացել է Ապրիլյան պատերազմի հետ կապված մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու ժամանակը. վարչապետ
Մայիս 20 13:22 2019

Հասունացել է ժամանակը՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով ստեղծելու՝ մեզ բոլորիս հուզող մի շարք հարցերի պատասխանները ստանալու համար: Այս մասին բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայաստանում կան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, ովքեր օրումեջ հայտարարում են, թե մեր կառավարությունը դավադրություն է պատրաստում Արցախի դեմ և մեր կառավարությունը նենգ մտադրություններ ունի Արցախի դեմ: Անկեղծ ասած, ես անընդհատ մտածում եմ, թե ինչը կարող է դրդել այդ մարդկանց անել հայտարարություններ, որոնց սուտ լինելու մասին գիտեն իրենք: Պատկերացնում եք՝ երբ մարդիկ սուտ հայտարարություններ են անում՝ իրենք էլ իմանալով, որ սուտ հայտարարություն են անում», - հայտարարել էր Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ որոշ քաղաքական ուժեր հասկացել են իրենց քաղաքական մահվան արձանագրումը և որոշել են քաղաքական սադրիչ հայտարարություններով դավադիր պատերազմի հրաձիգ դառնալ՝ հույս ունենալով, որ կկարողանան հրահրել դավադիր պատերազմ և այդ համատեքստում լուծել իրենց նեղ խմբային, անձնային շահերը:

«Եթե որևէ մեկը ժողովորդական հեղափոխությանը, այսինքն՝ ժողովրդի կողմից ընտրված կառավարությանը կփորձի կասկածել որևէ հակազգային ու հակապետական դավադրության մեջ, մենք մեզ իրավունք կվերապօահենք այդ մարդկանց կասկածել առնվազն օտարերկրյա գործակալներ լինելու մեջ: Էլ չեմ ասում ավելին: Մեր ժողովուրդը այսօր միասնական է, առավել քան երբևէ: Մեր ժողովուրդը թույլ չի տա իր նեղ մերկանտիլ շահերի համար խաթարել համազգային միասնությունը», - հավելեց Փաշինյանը: